Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք լրագրող. «Թուրքիան Հայաստանի դեմ որպես լծակ օգտագործում է Ադրբեջանի ներխուժման սպառնալիքները»

Մայիս 23,2024 14:20

Ermenihaber.amը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայթուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։

Հայ և թուրք ընթերցողների դատին ենք hանձնում տարասեռ տեսակետներ հայթուրքական կարգավորման վերաբերյալ։

Այս անգամ մեր զրուցակիցը թուրք լրագրող և վերլուծաբան Այքան Սևերն է։ Նրա հոդվածները հրապարակվում են թուրքական ընդդիմադիր մի շարք պարբերականներում, մասնավորապես՝ Bianet.org լրատվակայքում։

– 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց սկսվեց: Հայթուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։

– Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն իրատեսական չեմ համարում, քանի որ Թուրքիայում թե՛ իշխող դասակարգային դաշինքը, և թե՛ պետական ​​բյուրոկրատիան վերջին 15 տարիների ընթացքում նեոօսմանյան իմպերիալիստական ​​էքսպանսիոնիզմը որպես ռազմավարություն է դիտարկում։ Այս համատեքստում, Թուրքիայի համար հարևան ժողովուրդներն ու երկրներն առավելագույնը հպատակի կարգավիճակի արժեք ունեն։ Թուրքիայի Հանրապետության համար կարգավորումը համարվում է որպես իրեն տրված հավատարմության երդում։

Թուրքիայի համար Հայաստանի կարևորությունն այն է, որ այն դիտվում է որպես Կենտրոնական Ասիայի նկատմամբ իմպերիալիստական ​​քաղաքականության իրականացման ռազմավարական անցումային կետ։ «Զանգեզուրի միջանցք» անունով օրակարգ բերված հարկադրանքը հենց դրա պատկերն է։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան ավելի շատ կախված է Երրորդ համաշխարհային պատերազմի ընթացքից և տարածաշրջանի վրա դրա անդրադարձներից, քան այս երկու երկրների փոխադարձ քայլերից։

Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի իրականացվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։ 

Հիշեցնենք, որ հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասել էր  «Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»։ 

– Ինչպես արդեն ասացի, Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե կարգավորման, այլ հեգեմոնիայի ձգտումով: Սակայն դա այնքան էլ հեշտ չէ, հատկապես, որ տարածաշրջանում հավակնություններ ունեն այլ պետություններ։ Այնուամենայնիվ, Թուրքիայի Հանրապետությունը որպես լծակ օգտագործում է Ադրբեջանի ներխուժման սպառնալիքները Հայաստանի դեմ  և կշարունակի դա անել։ Ցավոք, երկրի ներսում բավականաչափ ժողովրդավարական ընդդիմություն չկա, որ կարողանա այդ գիծը փոխել։

Մեկ այլ բան, որ պետք է նշեմ, այն է, որ հատկապես քաղաքական գործիչներին չի կարելի վստահել Թուրքիայում։ Օգտակար է հիշել Թուրքիայի հայտնի քաղաքական գործիչներից Դեմիրելի (Թուրքիայի նախկին վարչապետ, նախագահ Սուլեյման Դեմիրելխմբ) ասույթով խորհրդանշված պրագմատիկ​​ասացվածքը․ «Երեկ երեկ է, այսօր՝ այսօր»։   Բառերի և գրավոր փաստաթղթերի կարևորությունը Թուրքիայի քաղաքական կյանքում միշտ էլ երկրորդական է եղել:

Հայաստանը դրական արձագանքեց նաև Քըլըչի՝ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկին։ Ո՞րն է Թուրքիայի կամ Հայաստանի որևիցե քաղաքում անցկացվելիք հանդիպման իմաստը և ինչո՞վ կարող է այն տարբերվել երրորդ երկրում անցկացվող հանդիպումներից:

– Իհարկե, երկու երկրներում բաց բանակցությունները առնվազն օգուտ կտան ժողովուրդներին միմյանց ավելի մտերմացնելու համար։ Երանի Թուրքիայում կառավարման այնպիսի մոտեցում լինի, որը մարդկանց հավասար կընդունի, և մարդիկ որքան հնարավոր է շուտ սկսեն միասին ապրել, ​​էսկալացիաներն ու պատերազմները վերջանան, խաղաղություն լինի․․․

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել  խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումը սկզբունքային կարևորություն ունի հետևյալ նպատակների համար.

1.Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքականհասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայթուրքական երկխոսության նկատմամբ։

2.Ներկայացնել մեր լսարանին՝ Թուրքիայում հակահայկական տրամադրությունների դինամիկան։

3.Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։

4.Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031