Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում գործարար վիճակագրության բարելավման վերաբերյալ աշխատաժողովին

Ապրիլ 05,2018 23:15

Ընթացիկ տարվա մարտ ամսին Երևանում անցկացվեց գործարար վիճակագրության վերաբերյալ աշխատաժողով, որում առանցքային ուշադրության էր դարձվել գործարար ժողովրդագրության ոլորտին և փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ֆինանսավորման ցուցանիշներին:

Տվյալ աշխատաժողովը երկրորդն էր ի թիվս այն աշխատաժողովների, որոնք կազմակերպվել էին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում գործարար վիճակագրության բարելավում» նախագծի շրջանակում: Այս նախագիծը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից իրականացվող «ԵՄ-ն բիզնեսի համար. քաղաքականությունից մինչև գործողություն» ծրագրի մասն է կազմում:

Աշխատաժողովի նպատակն էր փոխանակվել միջազգային չափանիշներով և քննարկել ձեռներեցության ու ՓՄՁ-ների ֆինանսավորման վերաբերյալ սահմանումները և վիճակագրական տվյալների պատրաստման մեթոդները:

Աշխատաժողովի առաջին օրվա ընթացքում ՏՀԶԿ փորձագետները կիսվեցին վիճակագրական և քաղաքականության իրականացման նպատակների համար փոքր և միջին ձեռնարկատիրության սահմանմանն ուղղված խնդիրների վերաբերյալ միջազգային լավագույն փորձով, ինչպես նաև գործարար ցուցանիշների բարելավման համար տարբեր տվյալների համակցման վրա հիմնված նորարարական մոտեցումներով: Երկրորդ օրը կենտրոնացած էր ՓՄՁ-ների ֆինանսավորման համար օգտագործվող հիմնական ցուցանիշների կազմման մեթոդաբանության վրա:

Աշխատաժողովին մասնակցում էին առանցքային շահագրգիռ կողմեր, որոնք ներգրավված են գործարարության և ՓՄՁ-ների ֆինանսավորման վերաբերյալ վիճակագրության ստեղծման ու օգտագործման գործում, այդ թվում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Ազգային վիճակագրական ծառայությունն ու Կենտրոնական բանկը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30