Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրեց. ցուցարարները փողոց են փակել

Ապրիլ 11,2018 20:50

«Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամները փակել են Մելիք Ադամյան փողոցի հետ խաչվող Տիգրան Մեծ պողոտայի մի հատվածը: Ավտոբուսներն ու այլ տրանսպորտային միջոցները ստիպված շրջադարձ են կատարում:

Ցուցարարները «Մերժի՛ր Սերժին»-են վանկարկում: Այս պահին ցուցարարները նստացույց են անում, երթեւեկությունն այդ հատվածում դադարեցված է:

Հիշեցնենք, որ այս բողոքի ցույցի նախաձեռնողները մտադիր էին  շրջափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, սակայն ոստիկանները փողոցի սկզբնամասը փակել էին:

Այս պահին ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվել է, բողոքի ցույցը շարունակվում է:

ՀՀ վարչապետի թեկնածությունն այսօր ՀՀԿ ԳՄ նիստին չի առաջադրվել, սակայն ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կրկին հայտարարել է, որ վարչապետի թեկնածությունը ՀՀԿ խմբակցությունը կառաջադրի երկուշաբթի օրը, ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանից բացի, այլ անուն չի էլ քննարկվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30