Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ գրասենյակ տանող փողոցը ոստիկանները փակել են

Ապրիլ 11,2018 20:00

Այս պահին Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասում ոստիկանները մետաղյա պատնեշ են տեղադրել, որպեսզի կանխեն ցուցարարների մոտեցումը ՀՀԿ գրասենյակին:

Հիշեցնենք, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները որոշել են այսօր շրջափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, որպեսզի այդ կերպ ճնշում գործադրեն եւ թույլ չտան, որպեսզի ՀՀԿ-ն այսօր նախատեսվող ՀՀԿ ԳՄ նիստին առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ցույցի մասնակիցները, ինչպես ՔՊ-ի պատգամավորներն այսօր ԱԺ-ում,  գունավոր ծխարձակիչներ վառեցին:

Դավիթ Սանասարյանը դիմեց ոստիկաններին, կոչ անելով՝  «Մենք ձեզ հետ խնդիր չունենք, իսկ բարձրաստիճան ոստիկանները,  որոնք փորձեն կատարել անօրինական հրամաններ եւ ժողովրդի վրա մատ թափ տալ, կկանգնեն դատարանի առաջ, չկասկածեք:

Ամսի 13-ից այնքան ենք շատանալու, որ դուք ինքներդ, ոստիկաններդ, թողեք սպայի պատվով ու ՀՀ քաղաքացու շնորհքով թողեք այս հոտած կառույցը, ու միանաք ՀՀ քաղաքացուն: Այդ օրը գալու է, մենք ձեզ խոսք են տալիս»:

Մելիք Ադամյան-Տիգրան Մեծ փողոցների հատվող մասում այս պահին «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները, համախոհները վանկարկում են՝ «ՀՀԿ-ին ասում ենք՝ ո՛չ, մերժի՛ր Սերժին»:

Իրավիճակը խաղաղ է, հնչում է «Իմ քայլը» նախաձեռնության  երգը, նույնիսկ պարողներ կան. օրինակ՝ Թամար Հովհաննիսյանը:

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարվելու է, թե արդյոք որոշվել է առաջադրել վարչապետի թեկնածու եւ ում: Ավելի վաղ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ հանրապետականները Սերժ Սարգսյանի թեկնածությունն են առաջադրելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30