Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը… Երիտասարդները իրենց պիտանի զգացին». վերլուծում է հոգեբանը. «Ա1+»

Մայիս 08,2018 23:33

Հայաստանում իրավիճակը նման էր սեղմված զսպանակի:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանը նշում է .

«Վերջին տարիներին մարդիկ սպասում էին բարեփոխումների, բայց սոցիալական ծանր վիճակը միշտ չէ, որ բերում է հեղափոխության: Մարդիկ իրենց ճմլված էին զգում, անտեսված: Այ սա ամենավտանգավորն է: Բավական է մարդուն տալ հնարավորություն  իր բողոքը ներկայացնելու»:

Պահը հասունացավ, առիթն էլ Սերժ Սարգսյանի խոստման խախտումն էր, երբ խոստացավ չղեկավարել երկիրը իբրեւ վարչապետ, բայց առաջադրվեց եւ ընտրվեց։

«Սահմանադրությունը սարքվեց մեկ անձի համար: Մեկ չէր ուզում, մեկ ուզում էր, կամ ասում էր, թե իբր ՀՀԿ-ն է ուզում: Այդ 55 հոգին ավելի կարեւոր էր, քան ժողովուրդը»:

Քաղաքացիական անհնազանդության շարժման առաջամարտիկները դարձան երիտասարդները։

«Երիտասարդները ծանրաբեռնված չեն բիզնեսով կամ այլ հոգսերով: Ավագ սերունդն  ուներ մտավախություն, երիտասարդները կորցնելու ոչինչ  չունեին»:

Երիտասարդները իրենց պիտանի զգացին եւ կարեւորեցին  իրենց դերը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031