Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայում հայկական համայնքը իր պատմության ընթացքում չէր արձանագրել նման խայտառակ խուլիգանական արարք

Մայիս 11,2018 17:58

Անդրադառնալով Բրյուսելի հայկական դեսպանատան ներսում կատարված իրադարձություններին՝ նախօրոք ինֆորմացվելով ու ուսումնասիրելով բոլոր տեսագրությունները՝ փաստում եմ՝

1. Բելգիայում հայկական համայնքը իր պատմության ընթացքում չէր արձանագրել նման խայտառակ խուլիգանական արարք/ոտնձգություն իր համայնքի որևէ բաղկացուցչի, այդ թվում նաև՝ դեսպանատան հանդեպ…

2. Բելգիական հասարակության, ինչպես նաև բելգիական պետական մասշտաբով հայկական դեսպանատուն թաքուն ու ագրեսիվ ներխուժումը մի մեծ սև բիծ էր Բելգիայի հայկական համայնքի իմիջի և հայկական ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ներկայացնող կառույցի վրա…

Դեսպանատուն ներխուժածներին՝

– ձեր դավադիր ցույցը ՈՉ ՄԻ կապ չուներ Հայաստանի Հանրապետության քաղաքներում ընթացող ցույցերի հետ: Աշխարհում սփռված հայերիս հպարտությունը խեղդում էր՝ Հայաստանում սիրո ու համերաշխության ցույցերին/տոնին ականատես լինելով, որի ժամանակ չկոտրվեց ոչ մի պատուհան, չհայհոյվեց ոչ մի ոստիկան: Ձեր ագրեսիվ ներխուժումով Բելգիայի հայկական դեսպանատուն ու դեսպանատան աշխատակիցներին, մասնավորապես՝ հյուպատոս Լիանա Մկրտչյանին, հրմշտելու, մյուսների հանդեպ ագրեսիա ցուցաբերելու և դեսպանատան պատուհան կոտրելու մեջ ՈՉ ՄԻ հպարտանալու առիթ չկա։

– ձեր փոքրաթիվության մեջ ընդգրկվածներից որոշները, ովքեր Բելգիայի հայկական համայնքի պատկերը բացարձակ չեն ներկայացնում և ովքեր ներխուժել էին հայկական դեսպանատուն «Հայաստանը պաշտպանելու», ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ նույնիսկ Հայաստանի և Արցախի սահմանները՝ խուսափելով պարտադիր զինվորական ծառայությունից, իսկ Հայաստան հեղափոխություն կատարողի որդին շուտով կհամալրի հայկական բանակը։

– Պայքարելուց գոնե իմացե՛ք տարբերակել. պայքարում եք ՀՀ կառավարության կամ անհատի, թե ՀՀ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ և պետական ինստիտուտի դեմ…ու թե ինչ միջոցներով…տարբերությունը չհասկանալն աղետալի հետևանքներ կարող է ունենալ հայկական պետականության համար…

– ձեր ինֆորմացիայի համար՝ Բելգիայում հայկական դեսպանատան աշխատակիցները ՉԵՆ զանգահարել ոստիկանություն, զանգահարել է դեսպանատան հարևանությամբ գտնվող կառույցի անձնակազմը (անձամբ տեղեկացել եմ ոստիկանությունից, որտեղ նաև նշեցին, որ Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի հորդորով են բաց թողնվել բերման ենթարկված քաղաքացիները)։

Բելգիայում հայկական դեսպանատան դիմաց միշտ էլ կազմակերպվել են ցույցեր՝ կազմակերպված, արտոնագրված, խաղաղ, բայց միևնույն ժամանակ իր ասելիքը տեղ հասցրած։ Այս մեկը վերը նկարագրվածներից չէր, ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ, որում ոչ մի հպարտանալու առիթ չկա:

Ամեն օր միջազգային մամուլում սիրտս պայթելու աստիճանի հպարտությամբ էի կարդում հայաստանյան ցույցերի ունիկալության, սիրով ու համերաշխությամբ լեցուն լինելու մասին: Ձեր ցույց/խուլիգանության մեջ ոչ մի հպարտանալու առիթ չկար…

Շատ ցավով պետք է նշեմ, որ բելգիացի ընկերներս, ովքեր աշխատում եմ այս կամ այն բելգիական պետական կառույցներում, լսել էին հայկական դեսպանությունում կատարվածի մասին և շատ նեգատիվ զարմանքով էին խոսում…

Գնացե՛ք և հայաստանյան ցուցարարներից masterclass վերցրե՛ք:

Տաթեւիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031