Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանը՝ ՀՀ ԱԳ նախարար

Մայիս 12,2018 20:04

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. Մայիսի 12
Երևան

Հ. Գ. Հիշեցնում ենք ԱԳ նորանշանակ նախարարի կենսագրությունը:

Զոհրաբ Մնացականյանը ծնվել է 1966թ. մարտի 20–ին Երևանում:

Կրթությունը
1990թ. – Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան
1989թ. – Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ
1991թ. – Մագիստրոսի աստիճան Արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա

Աշխատանքային գործունեությունը
1991-1993թթ. – Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1993-1997թթ. – Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
1995-1997թթ. – Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն
1997թ. -ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1997-1998թթ. – Առաջին եվրոպական վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1998-1999թթ. – Եվրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1999-2002թթ. – Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
2002-2008թթ.
 – Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ժնեւ, Շվեյցարիա
2002-2008թթ. – Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը` Ժնեւ, Շվեյցարիա
2008-2011թթ. – Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա

Դիվանագիտական աստիճանը 
Արտակարգ եւ լիազոր դեսպան:

Օտար լեզուներ
ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ամուսնացած է, ունի երկու որդի:

2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031