Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստվում եմ վերադառնալ». Արտագաղթածները վերադառնում են՝ Հայաստանում բիզնես անելու մտադրությամբ

Մայիս 28,2018 18:50

Արտերկրում բնակվող մի խումբ քաղաքացիներ հեղափոխության օրերին հայտարարություն էին տարածել ֆեյսբուքում՝ իրենց աջակցությունը հայտնելով «Հայաստանում մշտապես կեղծվող ընտրությունների և կեղծված սահմանադրական հանրաքվեի միջոցով ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին»:

Մենք նրանցից հետաքրքրվեցինք՝ հիմա, երբ Հայաստանում իշխանություն է փոխվել, դուք մտադի՞ր եք վերադառնալ հայրենիք՝ նոր իրողությունների պայմաններում:

Հայտարարության տակ ստորագրած  Սամ Իսրայելյանը, որը բնակվում է Գերմանիայում, պատասխանեց. «Այո, պատրաստվում եմ վերադառնալ: Արդեն որոշել եմ նաեւ երբ»:

Մեր հարցին՝ ի՞նչ ակնկալիքով եք վերադառնում եւ ի՞նչ սպասումներ ունեք՝ նա պատասխանեց. «Ակնկալիքները շատ են: Վերադառնում է նաեւ եղբայրս՝ իր ընտանիքով: Բիզնես պլաններից մինչեւ մասնագիտական կարողություններս այդտեղ ներդնելու մտադրություններ ունեմ»:

Իսկ թե ի՞նչ բիզնեսով է մտադիր Հայաստանում զբաղվել՝ նա ասաց. «Անշարժ գույքի»:

ԱՄՆ-ում բնակվող Դիանա Հովհաննիսյանն էլ ասաց. «Ես նախկին իշխանությունների պատճառով եմ այստեղ: ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոսներ ենք եղել ես ու ամուսինս: Վերադառնալու ու այդտեղ ապրելու ցանկությունը շատ մեծ է: Հիմա մտածում ենք այդ ուղղությամբ: Պարզապես պիտի ասեմ, որ վերադարձը դժվարագույն ու բազմագործոն պրոցես է: Թողել ենք այդտեղ սիրելի աշխատանքը, եկել էստեղ ու ամեն ինչ սկսել զրոյից: Նորից սովորում ենք…: Հուսամ, որ առաջիկայում կկարողանանք վերադառնալ»:

Թե ի՞նչ ակնկալիքներ ու սպասումներ ունեն նոր Հայաստանից, նոր իշխանություններից՝ նա պատասխանեց. «Ակնկալիքները շատ մեծ են: Ուշի ուշով հետեւում ենք: Իհարկե, հասկանում ենք, որ ծանրագույն աշխատանք է սպասվում նոր իշխանությանը, քանի որ ամեն տեղ թալանած ու ավերած է: Բայց վստահում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Ոչ մեկնել հետ եկող չի:
    Էտ Գերմանիայից հետ եկողները գիտեն, որ մեկա շուտով դեպորտ են անելու, որոշել են որպես հայրենասեր վերադառանան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031