Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նույնիսկ կառավարության ծրագրում մի ծիտիկ, ծառ նկարեին, ցուցադրեին, ՀՀԿ-ն կողմ էր քվեարկելու». Գուրգեն Եղիազարյան

Հունիս 06,2018 15:01 Share

Ըստ քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի՝ ՀՀԿ-ն ամեն կերպ պետք է աշխատի արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետաձգել: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Եղիազարյանը նշեց. «Եթե նույնիսկ կառավարության ծրագիրը ներկայացնելիս մի ծիտիկ, ծառ նկարեին, ցուցադրեին, ՀՀԿ-ն կողմ էր քվեարկելու: Այն, որ ՀՀԿ-ն Շարմազանովի բերանով հնչեցրեց, որ դա ծրագիր չէ, այլ ամենը կենացի է նման, ցանկությունների բնագավառից: Երբ ծրագիրը նմանեցնում են կենացի, չի նշանակում, որ համաձայնվել են: Որքան վատ, այնքան լավ ՀՀԿ-ի համար»:

Պարոն Եղիազարյանի համոզմամբ՝ արտահերթ ընտրությունները օդի, ջրի պես պետք են ՀՀ-ին. «Այսօր ՀՀԿ-ն ունի լիիրավ իշխանություն ՀՀ-ում և միլիոնավոր դոլարներ: Մինչև մենք այս ամենից չազատենք ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն դամոկլյան սրի պես կախված է լինելու ՀՀ գլխին: Հակառակ դեպքում աշնանը մի գեղեցիկ կարկանդակ կստանանք՝ վրան գրված ՀՀԿ»:

Պարոն Եղիազարյանի կանխատեսմամբ՝ կառավարության ծրագիրը կընդունվի, և էլի կձգձգվեն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները, որը ձեռնտու է ՀՀԿ-ին և վնաս ՀՀ բնակչությանը:

Գնդապետ, հրապարակախոս, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ժամանակն օգնում է քաղաքական մյուս ուժերին. «Լուրջ քաղաքական զարգացումներ են սպասվում, քանի որ քաղաքական թևեր են առաջանում, որոնք իշխանության նկատմամբ հայտ են ներկայացնում: Արմեն Սարգսյանն է, ԲՀԿ-ն է, ՔՊ-ն կամ Նիկոլ Դաշինքն է, որը ժողովրդի ոգևորության վրա է իշխանություն ձեռք բերել, ՀՀԿ-ն է, որը հսկայական տնտեսական ռեսուրսներ ունի: Այս քաղաքական զարգացումների ամբողջության մեջ կլինեն նոր ընտրություններ: Եթե Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում քայքայի ՀՀԿ-ն, փորձի այս վիճակը երկար պահել, կտանի մեր պետության և պետականության կորստին: Արտահերթ ընտրությունները քաղաքական անհրաժեշտություն են մեր երկրի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930