Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կանդրադառնա Գրիշա Վիրաբյանի գործին

Հունիս 06,2018 16:05 Share

2018թ. հունիսի 5-7-ը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն անցկացնում է եռամսյակային հերթական նիստը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցով: Նիստն անդրադառնալու է նաև Գրիշա Վիրաբյանի գործին:

Հիշեցնենք՝ Գրիշա Վիրաբյանը 2004 թվականի ապրիլի 23-ին բերման էր ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ Ոստիկանությունում նրան ծեծի էին ենթարկել, իսկ հաջորդ օրը անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատության են ենթարկել։ 2012 թվականի հոկտեմբեր ամսին հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը կառավարությանը պարտավորեցրել էր Գրիշա Վիրաբյանին 31 հազար եվրո փոխհատուցում տալ:

ԵԽ նախարարների կոմիտեն այս գործին վերջին անգամ անդրադարձել է 2016թ. դեկտեմբերին՝ ողջունելով Վիրաբյանի դեմ քրեական հետապնդման դադարեցումը: Բացի այդ, կոմիտեն Հայաստանի իշխանություններին նաև կոչ է արել, որ ապահովեն քննության արդյունավետ, անկախ, ադեկվատ և օբյեկտիվ ընթացքը, որը պետք է ուղղված լինի դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի հնարավոր քաղաքական դրդապատճառները բացահայտելուն: Նրանք նաև խնդրել են տեղյակ պահել ԵԽ-ին գործի ընթացքի մասին:

ԵԽ նախարարների կոմիտեն նաև գոհունակություն է հայտնել Հայաստանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների կապակցությամբ, որոնցով քրեականացվում են պետական պաշտոնյաների կողմից իրականացված խոշտանգումները: Կոմիտեն փաստել է նաև, որ նվազել է ոստիկանության կողմից բռնության մասին հաղորդագրությունների թիվը և կոչ արել ՀՀ իշխանություններին շարունակել ջանքերն այս ուղղությամբ:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նիստի մասին մանրամասները կհրապարակի հունիսի 7-ին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930