Լրահոս
Օրվա լրահոսը

Սասնա ծռերի գործով կալանքից ազատվեց Արեգ Կյուրեղյանը

Հունիս 06,2018 16:26 Share

Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի գործով ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ երկրից չհեռանալը։

Հիշեցնենք, որ այսօր Կյուրեղյանի համար երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները։

Կյուրեղյանը, ինչպես եւ «Սասնա ծռերի» գործով անցնող ամբաստանյալների մեծ մասը, մեղադրվում են ապօրինի զենք զինամթերք պահելու, շենք շինություններ զավթելու, պատանդառություն կատարելու համար։ Խմբի անդամներից երկուսին նաեւ ոստիկանների սպանության մեղադրանք է առաջադրված։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930