Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարն արդյունավետ և հաջող ընթացք է մաղթել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումն Հայաստանում» ծրագրին

Հունիս 06,2018 16:42 Share

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումն Հայաստանում» խորագրով Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրին նվիրված միջոցառմանը: 2018 թվականի ապրիլին մեկնարկած ծրագիրը նախատեսված է իրավաբան և իրավապահ ոլորտի մասնագետների համար, ովքեր Հայաստանում զբաղվում են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության գործերով:

Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ այս միջոցառմամբ մեկնարկող ծրագիրը շատ կարևոր խնդիրներ է դրել իր առջև: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով մեծ ուշադրությամբ է հետևել համապատասխան օրենքի քննարկումների ընթացքին և թեև կողմ է քվեարկել օրենքի նախագծին, սակայն նշել է, որ տվյալ փուլում ընդունված օրենքն ունի խնդիրներ և ընդունումը դիտել է որպես միջանկյալ լուծում: «Հետևաբար, համոզված եմ, որ նաև ընդունված օրենքի կիրառման ընթացքում պետք է վեր հանվեն կարգավորման ենթակա բոլոր հարցերը և տրվեն դրանց լուծումները»,- ասել է նախարարը և հավելել, որ օրենքի պատշաճ կիրառումն ու խնդիրների ախտորոշումը համարում է այսօր մեկնարկող ծրագրի հիմնական խնդիրներից մեկը: Այդ համատեքստում նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և միջազգային գործընկերներին, ովքեր տարիներ ի վեր հանձնառու կերպով և հետևողականորեն աշխատել են այս ոլորտում և խնդիրները բերել կառավարության օրակարգ:

Ամփոփելով խոսքը՝ նախարարն արդյունավետ և հաջող ընթացք է մաղթել ծրագրին և հավաստիացրել, որ Արդարադատության նախարարությունը հանձնառու է համագործակցությունը շարունակելու և խորացնելու համար:

Միջոցառանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ ԱՆ արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը, այլք:

 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930