Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշեց հետաձգել Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Որոշումը կհրապարակվի հունիսի 7-ին, ժամը 14.00-ին:
Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարան ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը վերաքննիչ բողոքով պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով ինքը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու, Երեւանի հեռուստաաշտարակը եւ զորամասը գրավել նախապատրաստելու համար եւ դատապարտվել 10 տարի 6 ամսվա ազատազրկման:
Այս գործով մյուս մեղադրյալները եւս միացել են վերաքննիչ բողոքին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































