Լրահոս
Օրվա լրահոսը

2018թ. Հայաստանում կանխատեսվում է 4.1% տնտեսական աճ. Համաշխարհային բանկ

Հունիս 06,2018 19:22

2018 թվականին Հայաստանում կանխատեսում է 4.1% տնտեսական աճ, իսկ  2019 և 2020 թվականներին՝ 4%: Այս մասին ասվում է  Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ 2018 թվականին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կմնան 3.1 տոկոսի մակարդակում՝ չնայած վերջին շրջանում տեղ գտած դանդաղեցմանը, իսկ հետագա երկու տարիներին աստիճանաբար կնվազեն զարգացած երկրներում տնտեսական աճի դանդաղեցման պատճառով:

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ տարածաշրջանի երկրներից ամենաբարձր տնտեսական աճ  կգրանցեն Վրաստանը և Թուրքիան՝ յուրաքանչյուրը  4.5%: Ադրբեջանում այս տարի կանխատեսվում է 1.8% աճ, իսկ  Ռուսաստանը, ըստ կանխատեսումների, այս տարի կգրանցի 1.5% աճ:

Նշվում է նաև, որ միջնաժամկետ հեռանկարում էներգիայի գների կանխատեսումը, որոնք սպասվածից ավելի քիչ են,  կվնասի տնտեսության վերականգնմանը տարածաշրջանի էներգիա արտահանող այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ղազախստանը, Ռուսաստանը և Ուզբեկստանը, ինչը կարող է բացասական հետևանքներ առաջացնել հարևան երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղրղզստանում, Մոլդովայում և Տաջիկստանում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930