Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետի խորհրդականը Հովիկ Աբրահամյանի նախկին օգնականն ու Օդեսայում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոսն է

Հունիս 06,2018 19:48 Share

Այսօր տեղեկություն տարածվեց, որ հունիսի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ստորագրած որոշմամբ՝ Գեորգի Մուրադյանը նշանակվել է նրա խորհրդական:

Այս առնչությամբ մամուլը հիշել էր դեռ 2012 թվականին «Հրապարակի» անդրադարձը Գեորգի Մուրադյանին, երբ նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնականն էր, ու պետք է նշանակվեր Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս: Ըստ հրապարակման, 2006 թ. սկզբին «02»-ով մի տեսանյութ է հեռարձակվել, որտեղ Գեորգի Մուրադյանի անունն արծարծվել է ԱՄՆ-ից մոմերի մեջ թաքցված 300 գրամ թմրանյութ՝ կոկաին առաքելու առնչությամբ: Պարբերականը նշել էր, որ նա այս առնչությամբ ձերբակալվել էր, բայց հետո հայտնվել ազատության մեջ. «Գեորգի Մուրադյանի հայրը՝ ՀՀ ԱԳՆ հնագույն եւ հարգված դիվանագետներից Էդուարդ Մուրադյանը, նրան մոտիկից ճանաչող մարդկանց վկայությամբ, չափազանց ծանր տարավ որդու խայտառակությունը եւ ջանք չխնայեց վերջինիս ազատելու համար»:

Այս պատմությունը վերահրապարակվելուց հետո Գեորգի Մուրադյանը armeniasputnik.am-ին պարզաբանել է, թե ԱԱԾ-ի քննչական վարչության իրականացրած նախաքննությունը պարզել է, որ ինքը կապ չունի, իրեն այն ժամանակ մեղադրանք չի առաջադրվել եւ չի դատապարտվել:

Գեորգի Մուրադյանը Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս է նշանակվել 2012 թվականին՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930