Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը տվել է հանձնարարականներ՝ արձանագրված խախտումները վերացնելու

Հունիս 06,2018 20:15 Share

ՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ հունիսի 6-ին, տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Օրակարգում ընդգրկվել և քննարկվել է երկու հարց. ՀՀ քննչական կոմիտեում 2017թ. ընթացքում կատարված ծառայողական քննությունների արդյունքների ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև 2017թ. ընթացքում քրեական գործերով հսկող դատախազների ցուցումների և որոշումների (այդ թվում՝ քննիչներին վարույթից հեռացնելու մասին որոշման), դրանց վերաբերյալ քննիչների գրավոր առարկությունների, քրեական գործերով քննչական բաժնի պետերի կողմից իրենց անմիջականորեն ենթակա քննիչներին տրված ցուցումները դատախազներին բողոքարկելու պրակտիկան: Նշված հարցերի ուսումնասիրությունն ու ամփոփումը նախատեսված է եղել  ՀՀ քննչական կոմիտեի 2018 թվականի աշխատանքային ծրագրով։

Վերոնշյալ թեմաների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Ա.Ղամբարյանը, ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Գ.Նավասարդյանը, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Գ.Մարկոսյանը:

Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահը տվել կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված խախտումները վերացնելու և նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930