Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ առանց դիմակների ներխուժման փաստաթղթեր խնդրեին, մեր հարգարժան գործընկերները չտային». Շարմազանովը «Երեւան» հիմնադրամի մասին

Հունիս 14,2018 23:00

«Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ եւ չենք բացառում դրանց հավանականությունը: Մենք՝ որպես քաղաքական ուժ, բացարձակապես օրինականության կողմնակից ենք եւ ուշի ուշով հետեւում ենք այդ գործընթացին: Սա  37 թիվը չէ. չեմ կարծում, որ եթե հրավիրեին պաշտոնյաներին կամ փաստաթղթեր խնդրեին, առանց դիմակներով ներխուժման չկարողանային մեր հարգարժան գործընկներն այս ամենը ստանալ»,- անդրադառնալով «Երեւան» հիմնադրամի շուրջ ստեղծված իրադարձություններին այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա համոզմամբ, ԱԱԾ-ի գործողությունները «Երեւան» հիմնադրամում «առնվազն ձեւի առումով ոչ համաչափ են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930