Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրացման մեջ մեղադրվողը «Հայոց արծիվների» անդամ է

Հունիս 23,2018 23:12

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, «Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը «Հայոց արծիվներ, Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում խոսելով ծրագրային դրույթների մասին՝ հայտարարեց, որ մոխիր են դարձնելու կոռուպցիան։

Համադրենք այս հայտարարությունը հետեւյալ տեղեկության հետ: Վերջերս իրավապահ մարմիները բացահայտեցին, որ Կապանում «Հուսո երիցուկ» ՀԿ-ն 6 մլն դրամ յուրացում է կատարել. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի» տնօրենի միջնորդությամբ, «Հուսո Երիցուկ» հասարակական կազմակերպության գործադիր նախագահը 2017թ. կազմակերպությունում որպես աշխատողներ գրանցել է 7 քաղաքացու: Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր աշխատողի վերապատրաստման համար կազմակերպությանը փոխանցվել է 200.000 դրամ, սակայն նրանք իրականում չեն հաճախել աշխատանքի, և փոխանցված ընդհանուր գումարը, որն աշխատավարձերի հետ կազմում է մոտ 6.000.000 դրամ, յուրացվել է»:

«Հուսո երիցուկի» նախագահ Գրիգոր Հարությունյանը, մեր տեղեկություններով, «Հայոց արծիվներ»-ի անդամ է եւ ջերմ փոխհարաբերություններ ունի Խաչիկ Ասրյանի հետ:

«Հուսո երիցուկը» ոստիկանության այս հաղորդագրության կապակցությամբ տարածել է միայն հետեւյալ պարզաբանումը. «Այս ինֆորմացիան տարածելիս խնդրում ենք դրսևորել մաքսիմալ հարգանք և համբերատարություն, քանի որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, որը նշանակում է, որ դեպքը քննման ենթակա է։

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունն այս անախորժության համար ու ակնկալում փոխադարձ մարդկային վերաբերմունք։

Արդյոք տեղյա՞կ էր Խաչիկ Ասրյանը իր «արծիվներից» մեկին մեղսագրվողի մասին՝ կփորձենք ճշտել նրանից:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930