Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղում, արտագաղթ. կաթողիկոսի եղբոր ղեկավարած գյուղի անմխիթար իրականությունը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը Ոսկեհատից (տեսանյութ)

Հուլիս 01,2018 12:55

Եթե նույնիսկ, առանց որևէ վիճակագրություն կամ ուսումնասիրության արդյունքներ մեջբերելու, փորձենք ընդհանրացված արձանագրել, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի գրեթե բոլոր գյուղերում է վիճակն անմխիթար: Տարիներ շարունակ կեղծված ընտրությունները, գործազրկությունը, ընտրովի արդարադատությունը, կլանային ղեկավարումը և, ի վերջո, արտագաղթը դարձել են բոլոր համայնքների անբաժան մասնիկը:

Վերջին ամսվա ընթացքում, ի թիվս այլ դժգոհությունների, մամուլում բազմաթիվ անդրադարձեր եղան հատկապես Արմավիրի մարզի Ոսկեհատ  գյուղին, որի ղեկավարը տասնամյակից ավելի է կաթողիկոսի կրտսեր եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն է:

Ոսկեհատում հանդիպեցինք անկուսակցական Վահան Ղուկասյանին, որը տարիներ առաջ նաև իր թեկնածությունն է առաջադրել գյուղապետի ընտրություններում և ինչպես ինքն է նշում՝ այդ գործընթացների  ներքին խոհանոցին հրաշալի տիրապետում է, բազմաթիվ ընտրակեղծիքներ ու խախտումներ է արձանագրել, ահազանգել է, սակայն անարդյունք:

Տարիներ շարունակ կեղծվող ընտրությունների հետևանքների,  գյուղում տիրող իրավիճակի, կաթողիկոսի եղբոր անօրինական գործողությունների և այլ թեմաների շուրջ մեր հարցազրույցը ներկայացնում ենք տեսանյութում:

Հ.Գ. Հարցազրույցի ընթացքում մեջբերում է կատարվել «Հետք»-ում 2016 թվականի  մայիսին  հրապարակած հոդվածներից մեկից, հեղինակ՝ Գրիշա Բալասանյան:

Սուրեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031