Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի հրամանը՝ զինված ուժերին. «Պետք է պատրաստ լինեն իրադարձության զարգացման ցանկացած սցենարի»

Հուլիս 01,2018 16:02

Սահմանում իրավիճակը լարված է եւ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ են ձեզ զեկուցել՝ պատասխանեց. «Արդեն ասել ենք, որ կուտակումներ կան ադրբեջանական ուժերի, գիտեք նաեւ, որ զորավարժություններ են տեղի ունենալու, իրենց հայտարարություններով՝ լայնամասշտաբ զորավարժություններ, եւ ես կարծում եմ, ՀՀ զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձության զարգացման ցանկացած սցենարի, եւ իմ հրամանը զինված ուժերին հենց դա է եղել»:

Հիշեցնենք, որ զորավարժությունները տեղի են ունենալու հուլիսի 2-6-ը, իսկ անցկացման վայրը դեռ հայտնի չէ:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու՝ Փաշինյանը պատասխանեց, որ հիմա քննարկումներ են անցկացնում՝ ձեւաչափը հստակեցնելու թե՛ կուսակցության ներսում, թե՛ այլ ուժերի հետ: Առայժմ քննարկումները «Ելք» դաշինքի շրջանակներում են:

Իսկ  թե երբ է նախատեսվում անցկացնել արտահերթ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ մեկ տարվա ընթացքում. «Կոնկրետ ժամկետը կախված է նաև քաղաքական իրավիճակից եւ որոշակի տեխնիկական հարցերից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031