Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան. Ո՛չ կասկածյալները կարող են օգտագործել այդ գումարները, ո՛չ էլ պետական մարմինը. «Հրապարակ»

Հուլիս 07,2018 11:27 Share

Փաստաբան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը նշեց, որ ձերբակալությունների, խուզարկությունների ընթացքում խախտվում է ձերբակալվածների անմեղության կանխավարկածի իրավունքը եւ անձնական կյանքի հարգման իրավունքը։ «Քանի որ օպերատիվ աշխատանքը կատարվում է շատ արագ, այդ երկու հիմնարար իրավունքներն անընդհատ խախտվում են, սակայն հասարակությունը հաշվի չի նստում դրանց հետ, հասարակությանն առաջին հերթին հետաքրքրում է, որ այդ մարդկանց բռնեն։ Եթե սկսվեն դատական գործընթացներ, ի հայտ կգան այլ փաստեր, օրինակ՝ գաղտնալսումները։

Արդյո՞ք դրանք իրականացվել են իրավաչափ, օրինական կերպով, թե՞ ոչ։ Երբ շտապում են, իսկ իշխանությունները շտապում են, ինչ-որ սխալներ թույլ են տալիս։ Ամբողջ հարցն այն է, որ հասարակությունն ուրախ է, քանի որ կազմակերպված հանցավորության դեմ պայքար է իրականացվում։ Հիմա այդ պայքարի շրջանակներում սրանք կարող են դիտվել որպես մանր խնդիրներ, սակայն երբ սկսվի դատական պրոցես, այդ մանր խնդիրները կդառնան խոչընդոտներ։ Դրա համար իշխանությունները պետք է շատ զգույշ լինեն»,- ասաց Արա Ղազարյանը։

Արա Ղազարյանը նկատում է, որ այդքան մարդկանց ձերբակալեցին, սակայն ոչ մեկի դեմքը փակ չէր։ «Ճիշտ է, լրատվություն հաղորդելիս գրվում է, որ հարգվում է անմեղության կանխավարկածը, սակայն ինքը՝ տեքստը, ունի մեղադրական ուղղվածություն։ Մինչդեռ՝ խոսքն ընդամենը կասկածի մասին է։ Կամ ասում են՝ այսքան գումար վերականգնվեց պետբյուջե, ո՞վ է ասում, որ կարող են այդ գումարները վերականգնել։ Գումարները արգելանքի տակ են վերցնում, մինչեւ դատարանը որոշի մեղքի հարցը։ Երբ մեղքը ճանաչվի, գումարները կարող են մտնել պետբյուջե։ Իսկ այսօրվա դրությամբ ոչ մի գումար չի կարող մտնել պետբյուջե, դրանք բոլորը արգելանքի տակ են, սառեցված են։ Այսինքն՝ ո՛չ կասկածյալները կարող են օգտագործել դրանք, ո՛չ էլ պետական մարմինը կարող է օգտագործել»,- նկատում է փաստաբանը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակի» համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031