Լրահոս
Օրվա լրահոսը

Մեխակ Ապրեսյանը զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Հուլիս 11,2018 22:31

Հարգելի, սիրելի ընկերներ, գործընկերներ, բարեկամներ,
զբոսավարներ, ուղեկցորդներ, զբոսաշրջային օպերատորներ, գործակալներ, հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչներ, հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, արհեստագործներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, միջազգային գործընկերներ, պետական կառավարման համակարգի ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ,
Հայաստանի ու Արցախի զբոսաշրջային իմ հարազատ, հպարտ ու ստեղծագործ ընտանիք,
Այսօր ես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնավարումս թողնելու դիմում եմ ներկայացրել։

Այս տարի լրացել է Նախարարությունում իմ աշխատանքի 20 տարին։ 2005-2016 թվականներին ղեկավարել եմ Նախարարության Զբոսաշրջության վարչությունը, իսկ 2016 թվականից, երբ ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտեն, հանդիսացել եմ կոմիտեի նախագահի տեղակալը։ 2013 թվականից Զբոսաշրջության իրավաբանների միջազգային ֆորումի (IFTTA) անդամ եմ։

Ես յուրաքանչյուրիցդ սրտանց շնորհակալություն եմ հայտնում այս երկար տարիների համագործակցության, համատեղ աշխատանքի ու ջանքերի համար՝ ի նպաստ մեր Հայրենիքի բարօրության։
Մեր համատեղ նվաճումների ու ձեռքբերումների, ինչպես նաև իմ բացթողումների մասին կդատեք ինքներդ։

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը Զբոսաշրջության կոմիտեին իր արդյունավետ գործունեությունն իրականացնելու հարցում։

Միշտ սիրով և հպարտությամբ
Մեխակ Ապրեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031