Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը, նախագահն ու այլ պաշտոնյաներ մասնակցում են Արամ Մանուկյանի արձանի բացմանը

Հուլիս 17,2018 18:44

Երեւանի սրտում Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում այս պահին Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացման միջոցառումն է, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՅԴ խմբակցության անդամներ։

Արամ Մանուկյանի արձանի հեղինակը ճարտարապետ Դավիթ Մինասյանն է։ Արձանը տեղադրվել  է Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանին հարակից հարթակում։ Միջոցառմանն իր օրհնության խոսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ ամենայն Հայոց կաթողիկոսը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Փառք Աստուծոյ…

    Առաջին էապէս յուսադրիչ նշանը (ոչ միայն արձանը, այլ ամբողջ միջոցառումը…), նորագոյն յեղափոխութենէն ի վեր…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031