Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ընկերակցության մարտիկ» միջազգային խաղերը` Հայաստանում

Հուլիս 28,2018 18:15

Այսօր` հուլիսի 28-ին, Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացավ «Միջազգային բանակային խաղեր-2018» միջոցառումների շրջանակում Հայաստանում անցկացվող «Ընկերակցության մարտիկ» մրցումների բացման արարողությունը:

Միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Բելառուսի, Իրանի,Հունաստանի,Ղազախստանի, Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

«Միջազգային բանակային խաղերը» կկայանան հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը՝ Երեւանում Դիլիջանում եւ Իջեւանում:

Մրցումների մասնակիցները ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական եւ պարային-երաժշտական «Տեր եւ Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձեւերում:

Միջոցառումը Հայաստանում կայանում է առաջին անգամ: Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, որը  մրցումների մասնակիցներին հաջողություններ մաղթեց:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները ցուցադրեցին իրենք մարզական ունակությունները : Միջոցառումը մեկնարկեց հայկական եւ ռուսական երգ ու պարով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները՝ Տաթեւ Հարությունյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել