Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել է, որ հիվանդ տղային բանակ էին զորակոչելու

Օգոստոս 08,2018 15:30 Share

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 2 որդիները զինվորական ծառայությունից ազատվել են` հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով: Բժշկական հանձնաժողովը, որը Խաչատրյանի որդիներին այդպիսի «ախտորոշում» էր տվել, մեկ վայրկյան անգամ չէր վարանել` կնքել ու ստորագրել էր, որ նրանք պիտանի չեն ծառայության:
Արամ Դավոյանն ի ծնե ունի մի շարք հիվանդություններ` գլխուղեղի ֆունկցիայի խանգարում, որն արտահայտվում է տկարամտությամբ, գիտակցելու ու հասկանալու ունակության բացակայությամբ, խախտված է խոսակցական ակտը, ի վիճակի չէ որեւէ բան բացատրելու կամ նկարագրելու, ունի գիշերամիզություն, նյարդային համակարգի, տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ, ընկնում է նյարդային ցնցումների մեջ, որի ժամանակ քթից արյունահոսում է, սիրտը եւ բրոնխները նույնպես առողջ չեն: Այս բոլոր հիվանդություններով հանդերձ, սակայն, այս տարվա գարնանը հետազոտություններ անցած Արամը բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ծառայության համար պիտանի:

 

Նյութի մանրամասները կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031