Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին մեկ օրում երկրորդ ինքնասպանության դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

Օգոստոս 12,2018 17:45

Վերջին մեկ օրում երկրորդ ինքնասպանության դեպքն է գրանցվել «Արմավիր» ՔԿՀ-ում։ Ըստ մեր տեղեկությունների՝ օգոստոսի 12-ին՝ առավոտյան, ինքնասպան է եղել 5-րդ մասնաշենքի դատապարտյալներից մեկը՝ Համլետ անունով։

Ըստ մեր աղբյուրի՝ վերջինս խցում միայնակ չէր ապրում ու երբ առավոտյան խցակիցը դուրս է եկել զբոսանքի, ինքը հրաժարվել է զբոսանքից։ Մնալով խցում մենակ՝ Համլետը սավանի միջոցով կախվել էր մահճակալից։ Նա դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման անչափահասի հետ անառակաբարո գործողություններ կատարելու համար։ Սակայն նա դժգոհ  էր վճռից՝ անընդհատ բողոքում էր՝ խնդրելով վերանայել այն։

Նշենք, որ ի նշան բողոքի՝ ինքնասպան եղած դատապարտյալը պարբերաբար ինքնավնասման էր դիմում։ Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 11-ին, նույն մասնաշենքում ինքնասպանություն էր գործել ազգությամբ գնչու, Մոլդովայի քաղաքացի 42-ամյա Վ.Գ.-ն։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031