Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. «Արսենալի» ֆուտբոլիստներն ուզում են խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի օրոք»

Օգոստոս 21,2018 23:13

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի աշխատանքի մասին:

«Յուրաքանչյուրն իր տեսակետն ունի Էմերիի ֆուտբոլային փիլիսոփայության մասին: «Արսենալը» լավ գիտի՝ ինչի համար է խաղում եւ ինչպես: Եթե մենք պարզապես պատրաստվում ենք գնդակն առաջ ուղարկել եւ սպասել, թե Աստված մեզ երբ գոլ  խփելու հնարավորություն կտա, դա կարող է նաեւ չլինել: Միակ բանը, որ հիմա մենք պետք է անենք,  քրտնաջան աշխատելն է, մեր ուժերին հավատալը եւ օգտագործել այն պահերը, որ ստեղծում ենք գոլ խփելու համար:

Էմերին ու Վենգե՞րը: Նրանք իրարից շատ չեն տարբերվում: Էմերին ցանկանում է պահպանել Վենգերի փիլիսոփայությունը, բայց դրա հետ միատեղ ինչ-որ նոր բան է կառուցում: Նա գիտի, որ «Արսենալին» կարող է ինչ-որ նոր բան տալ, հավասարակշռություն ստեղծել պաշտպանության եւ գրոհի միջեւ: Դա այնքան էլ հեշտ չէ, սակայն իմ կարծիքով ամեն բան ճիշտ է անում:

Մենք պետք է շարունակենք աշխատել, որովհետեւ նոր մարզիչ ունենք, նոր փիլիսոփայություն, եւ ցանկանում ենք այլ կերպ խաղալ, ոչ այնպես, ինչպես Վենգերի ժամանակ», – ասել է Մխիթարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031