Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս մեկնաբան. «Գլխարկս հանում եմ Էդգար Ստեփանյանի առջեւ»

Օգոստոս 25,2018 21:28 Share

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելուց մոտ 10 օր առաջ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Գլազգոյում մեծահասակաների խմբում մասնակցել էր խմբային վազքի մեկ այլ հեղինակավոր մրցման եւ էլիտ ռաունդում զբաղեցրել 8-րդ տեղը:

Այսօր Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը Շվեյցարիայից ասաց. «21 տարեկանում պայքարելով աշխարհի հզորագույն հեծանվորդների՝ օլիմպիական խաղերի, աշխարհի« Եվրոպայի չեմպիոնների եւ մեդալակիրների հետ ու 49 միավորով զբաղեցնել 8-րդ տեղը, հավատացեք, հեշտ չէ: Հայկական հեծանվասպորտը նման բան եւս չէր տեսել: Այդ մրցումը լուսաբանող  «Եվրոսպորտի» մեկնաբանն ամբողջ ընթացքում Էդգարի մասին է խոսել, իսկ վերջում ասել؀ Ես գլխարկս հանում եմ Էդգար Ստեփանյանի առջեւ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031