Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանը կարևորում է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դերն ու նշանակությունը

Օգոստոս 29,2018 19:55

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ քերակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, Խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ինչպես նաև Նախարարության և դիտորդական խմբի այլ ներկայացուցիչներ:

Նախարար Զեյնալյանը կարևորել է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դերն ու նշանակությունը և ընդգծել, որ Խմբի անդամներն իրենց գործունեությամբ համարվում են Արդարադատության նախարարության «երկրորդ աչքը» և  օգնում են Նախարարությանը ստանալու քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ գնահատական:

Հանդիպման ընթացքում Դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Խմբի՝ ՔԿՀ-ներում իրականացված գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Հանդիպման ավարտին պարբերական քննարկումներ կազմակերպելուն և համագործակցությունը խորացնելուն ուղղված պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031