Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք է գնել». Իլհամ Ալիև

Սեպտեմբեր 02,2018 11:27

«Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է գնել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:

Իլհամ Ալիևը տեղեկացրել է. «Մենք քննարկել ենք հետագա համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, որն արդեն ունի մեծ ավանդույթներ: Ռուսաստանից Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմատեխնիկական արտադրանքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը և այդ ծավալները միտում ունեն աճելու»:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է Զինված ուժերի արդիականացումը, իսկ Ռուսաստանը համարվում է միջազգային շուկաներում ռազմարդյունաբերական արտադրանքի ամենակարեւոր արտադրողը:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Ռուսաստանն առաջատարներից է  այն երկրների շարքում, որոնցից Ադրբեջանը գնում է ռազմական տեխնիկա: Ադրբեջանը զինտեխնիկա է գնում նաեւ Բելառուսից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից եւ Չեխիայից: Գնված զենքի մի մասը, այդ թվում `Ռուսաստանից ձեռք բերված, ցուցադրվել էր հունիսին՝ Ադրբեջանի Զինված ուժերի ստեղծման 100-ամյակին նվիրված ռազմական շքերթում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930