Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայք» կուսակցության ներկայացուցիչ. «Ես լինեի վարչապետի փոխարեն, չէի մասնակցի այդ հավաքին»

Սեպտեմբեր 06,2018 20:33

Արտահերթ ընտրությունները առաջացա, ծանրացած խնդիրների պատճառով են, եթե խնդիրներ են կուտակվել ու նախորդ կազմը պետք է փոխվի ու դու քիչ ժամանակ ես տալիս քաղաքացուն, որ ընտրություն կատարի, ապա ո՞րն է երաշխիքը, որ լավ ընտրություն կկատարվի: Ինչ վերաբերվում է Երեւան քաղաքին, այն ՀՀ դեմքն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայք» կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը:

Պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով Երեւանի ավագանու ընտրություններին կչարաշահվի՞ վարչական ռեսուրսը:

Հրաչյա Սարգսյանը հույս հայտնեց, որ ընտրակաշառքն այս ընտրություններին կբացառվի: Նաեւ հավելեց. «Սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ողջ հայության հաղթանակն է, որին մասնակից են եղել Սփյուռքի գաղթօջախների մեր հայրենակիցները, դա կարծես ի վերուստ է օժանդակություն ունեցել, որ նման բան է տեղի ունեցել: Քիչ է պատահում, որ տասնամյակների իշխող բիրտ, միապետական համակարգը առանց մի կաթիլ արյան հեռանա: Դա տեղի ունեցավ, եւ դա ընդամենը սկիզբն է, Երեւանը պետք է լինի սիրո եւ համերաշխության մայրաքաղաք, հեղափոխությունն էլ պետք է շարունակվի մեր հոգիներում, կատարած գործերում, մեր պատասխանատվության զգացման մեջ: Ղեկավարը լինի ՏԻՄ մարմնում, թե ավելի բարձր պաշտոնում, իրեն չպետք է վեր դասի հասարակության մյուս անդամներից, ընդհակառակը պետք է գիտակցի, որ ավելի մեծ պատասխանատվություն է իրեն վերապահված հասարակության հանդեպ»:

Հարցրինք, օրինակ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ սեպտեմբերի 16-ին կայանալիք հանրահավաքին, որի ներկա է լինելու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը, մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ հարգանք ունենալով Նիկոլ Փաշինյանի հանդեպ, իսկ ինքը իմ քսան տարիների հեղափոխական ընկերն է եղել, ու մենք միշտ նույն դաշտի նույն կողմում ենք գտնվել, ես գտնում եմ, որ իշխող վարչախումբը պետք է լոյալ լինի ՏԻՄ ընտրություններին: Ավելի ճիշտ կլինի, որ Երեւանի ավագանիում ավելի շատ ոչ թե իշխանության ներկայացուցիչ լինի, այլ մյուս ուժերի, որպեսզի ընդդիմադիր գնահատականների առումով դրական փոփոխություն բերի, հակառակ դեպքում կրկին լճացում կլինի:

Նաեւ չեմ կարծում, որ ճիշտ է դեռեւս ընտրապայքարի մեկնարկը չտված, արդեն գնում է իշխանության թեկնածուի ներկայացումը, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում մյուս ուժերի համար: Օրինակ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում պետք է հավաքվեին բոլոր ուժերը, սակայն չորս ուժ մասնակցեց, այդ թվում նաեւ՝ «Հայքը», եւ հայտարարություն եւ առաջարկ եղավ իշխանություններին, ԿԸՀ-ին, որ մեր բոլորի եւ ընտրողների համար ընտրությունները պետք է տեղի ունենան սիրո եւ համերաշխության, հանդուրժողականության համատեքստում ու նաեւ վարչական ռեսուրս չպետք է կիրառվի: Մի խոսքով, եթե ես լինեի վարչապետի փոխարեն, չէի գնա այդ հանդիպմանը: Մանավանդ ինքը համայն հայության կողմից երաշխավորված վարչապետ է»:

Լուսանկարում՝ Հրաչյա Սարգսյանը՝ 2008թ. մայիսին Գլխավոր դատախազության շենքի առաջ հացադուլի օրերին

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930