Լրահոս
Օրվա լրահոսը

Լիխտենշտեյնի հետ խաղում շատ պահեր ստեղծեցինք, չկարողացանք իրացնել. հույս ունեմ` այդ պահերը մենք վաղը կիրացնենք. Վարդան Մինասյան

Սեպտեմբեր 09,2018 10:32 Share

Սեպտեմբերի 8-ին ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հարցեր Հովհաննես Համբարձումյանին

-Հովհաննես, ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք վաղվա խաղից, հաշվի առնելով որ և Հայաստանը և Մակեդոնիան առաջին խաղերում հաղթել են:

-Կարծում եմ, որ խմբի հաղթողի հարցը որոշելու են Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականները: Մակեդոնիան լավ հավաքական է, ֆուտբոլիստների մեծ մասին ճանաչում եմ ու հետաքրքիր հանդիպում է սպասվում, և հաղթելու է այն թիմը, որն ավելի պատրաստ եղավ և ներդրեց ողջ ուժերը:

-Դուք ճանաչում եք Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասին: Արդյո՞ք դա առավելություն է ձեր համար:

-Ես արդեն նշեցի, որ ճանաչում եմ շատերին ու «Վարդարի» ֆուտբոլիստների հետ մինչև հիմա ընկերություն եմ անում, բայց դեռ չեմ ասել թիմակիցներիս, թե ով ինչպես է խաղում, բայց ասելու եմ:

-Արդյոք պատրաստ եք խաղին, քանի որ միայն վերջերս կնքել եք նոր պայմանագիր և տևական ժամանակ չէք խաղացել:

-Պատրաստ եմ:

Հարցեր Վարդան Մինասյանին

-Ձեր թիմը Լիխտենշտեյնի հետ խաղում չիրացրեց բազմաթիվ գոլային պահեր: Ի՞նչն էր պատճառը և անկնկալում եք արդյունավետ հանդիպում այստեղ:

-Իրոք, Լիխտենշտեյնի հետ խաղում շատ պահեր ստեղծեցինք, չկարողացանք իրացնել, սակայն սա ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է պատահել: Հույս ունեմ, որ այդ պահերը մենք վաղը կիրացնենք:

-Ո՞ր արդյունքը կբավարարի Ձեզ վաղվա խաղում:

-Ընդհանրապես շատ է խոսվում ֆավորիտների մասին, բայց այժմ բոլոր թիմերը սովորել են խաղալ և թիմերը համարվում են ֆավորիտ միայն խաղից առաջ, իսկ առավելությունը պետք է ցուցադրել խաղադաշտում: Հուսով եմ, որ բոլոր թիմերը D խմբում դժվարություններ կստեղծեն միմյանց:

-Եթե Մակեդոնիայում լինի ոչ-ոքի, արդյո՞ք դա նշանակելու է, որ սեփական հարկի տակ դուք լինելու եք հանդիպման ֆավորիտը:

-Ես այդքան հեռու չեմ նայում: Իմ և թիմի մտքերը վաղվա խաղին վրա են կենտրոնացած ու նորից կրկնեմ, որ հուսով եմ, որ բոլոր չորս թիմերը միմյանց համար դժվարություններ կստեղծեն: Ու չի լինի միայն երկու թիմի առաջնություն:

ffa.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930