Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը դիմել է դատախազին․ չարաշահումներ են հայտնաբերել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում

Սեպտեմբեր 09,2018 16:08

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը «Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի հաշվետվությունն ուղարկել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։

«Նշվածը ուսումնասիրվել է մարզի դատախազության կողմից, որում առկա են եղել ենթադրյալ տարաբնույթ չարաշահումներ պարունակող տվյալներ։ Դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ռեժիմով ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն»,-այս մասին տեղեկացանք Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից։

Թե ինչ ենթադրյալ չարաշահումների մասին է խոսքը, առայժմ չեն մանրամասնում։

Հիշեցնենք, որ «Գյումրու Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցը» ղեկավարում է ՀՅԴ-ական Աշոտ Կուրղինյանը, որը Գյումրու՝ 2016 թվականին հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր ՀՅԴ-ի ցուցակը, նրանց քաղաքապետի թեկնածուն էր, իսկ 2017-ին ՀՅԴ վարկանիշային ցուցակով մասնակցում էր ԱԺ ընտրություններին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930