Լրահոս
Օրվա լրահոսը

Լաբորատորիաներ մուտքի հետ կապված հարցերով որոշումները կայացվում են ՀՀ կառավարության կողմից. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն. Aysor.am

Սեպտեմբեր 13,2018 18:45

Aysor.am. ԱՄՆ կառավարությունն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կառավարությանը՝ հիվանդությունների արձագանքման ու հաշվառման կարողությունների կատարելագործման հարցում, այս մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հաղորդեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Ինչպես վերջերս նշեց ՀՀ վարչապետը ՀՀ առողջապահության ու գյուղատնտեսության նախարարությունների կազմում գտնվող հանրային առողջապահական լաբորատորիաները, այդ թվում՝ օտարերկրացի պաշտոնական այցելուների մուտքը այդ հաստատություններ, լիովին վերահսկվում են ՀՀ իշխանությունների կողմից: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարությունը խրախուսում է բաց լաբորատորիաները, իսկ հայաստանյան լաբորատորիաներ մուտքի հետ կապված հարցերով որոշումները կայացվում են ՀՀ կառավարության կողմից», – նշեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930