Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյանն ընդունել է հայազգի լեգենդար մարզիկներին

Սեպտեմբեր 15,2018 21:11

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է հեռացատկի աշխարհի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանին և Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին, ովքեր Արցախում են իրենց ռեկորդներին նվիրված թեթև աթլետիկայի մրցաշարի անցկացմանը մասնակցելու նպատակով:

Շնորհակալություն հայտնելով խորհրդարանի ղեկավարին Արցախի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի աշխատանքներին աջակցելու համար՝ Ռոբերտ էմմիյանը ներկայացրել է սեպտեմբերի 16-ին կայանալիք մրցաշարի որոշ մանրամասներ և ընդգծել, որ իրենց նպատակը Արցախում սպորտի բնագավառի և հատկապես թագավորական սպորտաձևի զարգացումն է:

Աշոտ Ղուլյանը, բարձր գնահատելով մրցաշարի անցկացման գաղափարը, կարևորել է դրանում ոչ միայն հայ, այլև այլազգի անվանի մարզիկների մասնակցությունը: Խորհրդարանի ղեկավարը պատգամավորական կազմի անունից երախտագիտություն է հայտնել հայազգի հայտնի մարզիկներին և նշել, որ նրանց սպորտային կարիերան ավարտված չէ, պարզապես այժմ այլ մակարդակի գործառույթներ են ստանձնել:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը և միջոցառման այլ մասնակիցներ:

 Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930