Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույցն Արցախում դադարեցվել է. Շոշ – Հադրութ ավտոճանապարհը բաց է. Շոշ համայնքի ղեկավար

Սեպտեմբեր 20,2018 15:51

«Սասնա ծռեր» -ն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ վաղ առավոտից Արցախում բողոքի ցույց են իրականացնում համայնքի մի խումբ բնակիչներ՝ փակելով Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ավտոմայրուղին: Պատճառը Արցախի զինվորական կոմիսար Մխիթար Ավշարյանի մասնակցությամբ գրանցված միջադեպն է, որն ավելի ուշ ավարտվել էր ծեծկռտուքով, և արդյունքում համայնքի էքսկավատորի վարորդ Սողոմոն Մելքոնյանը ստացել էր մարմնական վնասվածքներ:

Aravot.am-ի հետ զրույցում Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը, հաստատեց տեղեկությունը, հայտնելով, որ համայնքի մի խումբ բնակիչների կողմից բողոքի ցույց է անցկացվել նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով:

«Այսօր համայնքի բնակիչների կողմից բողոքի ցույց է իրականացվել և ժամը 12-ի սահմաններում մոտ կես ժամ փակվել է համայնքով անցնող Ստեփանակերտ – Հադրութ ավտոմայրուղին: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում հիմա արդեն ճանապարհը երկկողմանի բաց է, և շարունակվում է բնականոն երթևեկությունը: Կարծում եմ կողմերը վերջնական համաձայնության են հասել և նորից բողոքի ակցիա չի իրականացվի»-, նշել է համայնքի ղեկավար էրիկ Աբրահամյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930