Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյան. «Ոչ պրոֆեսիոնալ կադրերը չեն աշխատի»

Հոկտեմբեր 10,2018 18:30

Այսօր տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ «Մարզպետների թափուր հաստիքները կլրացվեն առաջիկա շաբաթվա ընթացքում, օրենքով ժամկետների հարցում կաշկանդվածություն չկա, պետք է լավագույն ընտրությունը լինի: Աշխատանքները շարունակվում են, փոխմարզպետ պաշտոնակատարներ ունենք»:

Պատասխանելով հարցին, թե՝ արդյոք կադրային փոփոխություններ չեն լինելու, աշխատանքում թերացողները չե՞ն հեռացվելու, այդ թվում՝ մարզպետները,  լրագրողները հիշեցրեցին Շիրակի եւ Արարատի մարզպետների դեպքերը, Պապիկյանը պատասխանեց՝ «Հերքվել է, եւ Շիրակի մարզպետը նշել է, որ այդ մասով դիմելու է պատկան մարմիններին, իսկ Արարատի մարզպետը, եթե թվերի արտահայտելու խնդիր է եղել, կարծում եմ դա լուծելի խնդիր է, յուրաքանչյուրս էլ կարող ենք շփոթվել»:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն, ըստ լրատվամիջոցների, պատրաստվում է փակել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանք տրամադրող «Գյումրու ներառական փուռը»: Իսկ Արարատի մարզպետը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ մարզում քննարկման ժամանակ հարցին ի պատասխան ասել էր, թե Արարատի մարզում 40 հազար հեկտար կաթիլային ոռոգման այգի կա:

Լրագրողների հարցին՝ նախատեսվո՞ւմ է նախորդ կադրերի վերանշանակում՝  հաշվի առնելով ԲՀԿ-ի հետ կնքված հուշագիրը, Պապիկյանը պատասխանեց՝  նման քննարկումներ չկան:

Պապիկյանն նաեւ վստահեցրեց՝ ոչ պրոֆեսիոնալ կադրերը չեն աշխատի. «Կա գործող ընթացակարգ: Այսինքն՝ պաշտոնյային, առավել եւս քաղծառայողին հենց այնպես չեն հեռացնում: Դուք նշեցիք նկատողության մասին, կա ընթացակարգ, եթե լինում է երկրորդ նկատողությունը, ապա անձը հեռացվում է աշխատանքից»:

Պապիկյանն ասաց, որ մյուս մարզպետերի նշանակումը առաջիկա շաբաթում կլուծվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031