Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է փոխվել Արարատի փեշերին հեղափոխությունից 150 օր անց: «Կոմսոմոլսկայա Պռավդա»

Հոկտեմբեր 10,2018 19:15 Share

Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը «Կոմսոմոլսկայա Պռավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում պատասխանել է «Պարզ բառերով» հաղորդաշարի լրագրողների և ռադիոլսողների հարցերին, որոնց, մասնավորապես, հետաքրքրում էր, թե ի՞նչ է փոխվել Արարատի փեշերին թավշյա հեղափոխությունից հետո և ինչպիսին են Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ այդ հեղափոխությունից 150 օր անց:

Դեսպանը իր խոսքում վստահեցրեց, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ոչինչ չի փոխվել և չնայած, որոշ վերլուծաբանների թերահավատ կանխատեսումներին, Ռուսաստանը այսօր էլ մնում է Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից մեկը և հեղափոխությունից հետո երկրների միջև 23 տոկոսանոց աճ է արձանագրվել՝ առևտրա-տնտեսական շրջանառություն առումով:

Ըստ  դեսպանի, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով այդ շրջանառությունը գրանցել է 1,2 միլիարդ դոլարի ցուցանիշ, այն պարագայում, երբ այդ առումով ռեկորդային  համարվող 2017 թվականին այդ ցուցանիշը եղել է 1,7 միլիարդ դոլար:

Հայաստանի Հանրապետության դեսպանի հարցազրույցը, որտեղ անդրադարձ եղավ հայ-ռուսական հարաբերությունների բոլոր կողմերին՝ առևտրային, քաղաքական, մշակութային և հասարակական, «Կոմսոմոլսկայա Պռավդա» ռադիոկայան կողմից Հայաստանը և այնտեղ կատարվող ներքաղաքական զարգացումները դրական լույսի տակ ներկայացնելու առաջին փորձն էր՝ թավշյա հեղափոխությունից ի վեր և այն հաջողվեց:

Հիշեցնենք, որ «Կոմսոմոլսկայա Պռավդան» հրատարակչական տունը զանգվածային լսարան ունեցող ռուսաստանյան դաշնային լրատվամիջոցներից մեկն է, որը հայկական թավշյա հեղափոխության օրերին մեծ պարբերականությամբ և ամենաբացասական լույսի տակ էր ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ փորձելով դրանց տալ հակառուսական աստառ:

Նաիրա Բաղդասարյան

https://www.youtube.com/watch?v=exKov-ec8c4&app=desktop

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031