Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդ Արմեն Գրիգորյանը արծաթ նվաճեց Եվրոպայի U20 առաջնությունում

Հոկտեմբեր 22,2018 21:21 Share

Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի U20 եւ U23 առաջնությունում հայաստանցի 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը կրտսեր տարիքային խմբում արծաթե մեդալ նվաճեց:

Արմենը երկամարտում ցույց տվեց 301 կգ արդյունք եւ բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան: Նա մեկական բրոնզ նվաճեց նաեւ պոկում (136 կգ) եւ հրում  (165 կգ) վարժություններում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել