Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը՝ «Փարիզի խաղաղության համաժողովին»

Նոյեմբեր 10,2018 15:34

Մամուլի Հաղորդագրություն

10.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 10-ին մեկնեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 10-ին և 11-ին կայանալիք՝ Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» (Forum de Paris Sur la Paix) աշխատանքներին։ Տիկին Հակոբյանը երկօրյա համաժողովի ընթացքում ուղեկցելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Նոյեմբերի 12-ին՝ փարիզյան այցից հետո, Աննա Հակոբյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՀՀ դեսպանությունում կազմակերպված մի քանի պաշտոնական հանդիպումների, այդ թվում՝ Ռուսաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների տիկնանց, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի կունենա գալա-միջոցառում, որից ստացված ողջ հասույթը միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ տրամադրվելու է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։

Արփինե Զարգարյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930