Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ-ի ցուցակում չի լինի

Նոյեմբեր 12,2018 12:56

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու եւ չի լինելու ՀՀԿ ցուցակում:

Նա լրագրողներին ասաց, որ առայժմ չի ուզում պատճառներն ասել, դրա մասին կխոսի ընտրություններից հետո՝ դեկտեմբերի 10-ին:

Մենք հետաքրքրվեցինք՝ պատճառները, այնուամենայնիվ, քաղաքակա՞ն են, թե՞ անձնական: Նա ժպտալով պատասխանեց. «Ես կասեի երկրաբանական»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամվել Ֆարմանյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը եւ Արման Սաղաթելյանը տարածել էին հայտարարություն, որում մասնավորապես ասված էր. «Մի՛ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա՛յք, պարզապես մի՛ զանգեք։ Այս էժան խաղում մենք չկանք։ Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետևում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք: Բայցև, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930