Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վիճաբանություն և քաշքշուկ. հերթական տապալված նիստը Սիսիանի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակում

Նոյեմբեր 12,2018 22:35

vorotan.am. Նոյեմբերի 11-ին ՔՊԿ Սիսիանի տարածքային գրասենյակում փորձել են կրկնել նախորդ իշխանությունների արատավոր գործելաոճը: Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը ԱԺ ընտրություններում, որպես ռեյտինգային թեկնածու, փորձել է առաջադրել նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանի թեկնածությունը` անտեսելով տարածքային գրասենյակում այդ առթիվ տեղի ունեցած քվեարկությունը, որի արդյունքում գրասենյակի հիմնադիրներից մի քանի թեկնածու էր ընտրվել: Ամիսներ շարունակ ասվել էր, որ ՔՊԿ գրասենյակում ԲՀԿ-ի կցորդներն են, որն ապացուցվեց այդ օրը:

Ինչպես Սիսիանի հասարակության, այնպես էլ ՔՊԿ տարածքային գրասենյակի կողմից չի ընդունվել այդ անհիմն առաջարկը, որի պատճառով վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել գրասենյակում, արդյունքում տապալվել է նիստը:

Նշված իրավիճակում անհրաժեշտ է, որ ՔՊԿ վարչությունը ականջալուր լինի ՔՊ համակիրների և հասարակության կարծիքին:

ՔՊ համակիր` Արման Նազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930