Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն առաջ է քաշում ուժերը նախիջևանյան առաջնագծում. Bellingcat

Նոյեմբեր 13,2018 17:30

«Պլանետ լաբս»-ի վերջին արբանյակային նկարները ցույց են տալիս Ադրբեջանի զինված ուժերի ընթացիկ ինժեներական աշխատանքներ նախիջևանյան սահմանի այն հատվածում, որը ինչ-որ ժամանակ համարվում էր չեզոք տարածք, գրում է Bellingcat-ը:

Նախիջևանի սահմանի ուղղությամբ այս տեղաշարժերը, որոնցից մեկը մանրամասն նկարագրված է վերոնշյալ նկարներում և այլ հաշվետվություններում, եղել են պատերազմի ավարտից հետո ամենախոշոր տարածքի գրավումները: Հայաստանը նույնպես օգտագործել է նոր բարձունքներ գրավելու այդ մարտավարությունը 2012թ և 2014-2015թթ., սակայն վերջին «Պլանետ լաբս»-ի տրամադրած նկարները ցույց են տալիս, որ տարածաշրջանում վերջին տասը տարվա դիրքային պայքարից հետո այժմ Ադրբեջանը գտնվում է ավելի բարենպաստ դիրքերում, քան Հայաստանը:

Ադրբեջանի նպատակը տարածաշրջանում իր դիրքերի բարելավման ուղղությամբ, ներառյալ ճանապարհների կառուցման և հայկական խրամատներին մոտենալու ուղղությամբ կատարված ինժեներական աշխատանքները, կարող է հանգեցնել երկրորդ ռազմագծում նոր բախման: Ավելի վաղ Բելլինքքաթը հայտնել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական ներկայությունը:

Razm.info-ի վերլուծաբան Հայկ Խաչիկյանն ավելի վաղ «Ի՞նչ է կատարվում Նախիջևանում» վերլուծության մեջ առանձնացրել էր ինժեներական աշխատանքների երեք բաժին, որոնք, Խաչիկյանի խոսքով, հանգեցրել են սահմանամերձ գոտում Ադրբեջանի առաջխաղացմանը. «միայն ներխուժում չեզոք գոտի»: Չնայած տարածքը չի համարվում Հայաստանի մաս, դա կարող է ունենալ ավելի լուրջ հետևանքներ, քանի որ Հայաստանի հիմնական ճանապարհները ներկայում գտնվում են հնարավոր ուղիղ հարձակման վտանգի տակ:

«Պլանետ լաբս»-ի նոր արբանյակային նկարները պատկերացում են տալիս Ադրբեջանի կողմից Նախիջևանի սահմանի երկայնքով բարենպաստ դիրքերի գրավման մասին:

Ուսումնասիրելով 2018թ. . մայիսից կատարված արբանյակային լուսանկարները և Խաչիկյանի վերլուծությունը՝ պարզ է դառնում, որ Ադրբեջանն ավելի է մոտեցել ոչ պաշտոնական սահմանազատման գծին այն ճանապարհների հատվածում, որոնք կառուցվել են մոտավորապես այս տարվա մայիսին: Արփա գետից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող սարը, որը ներկայում միանում է Խաչիկյանի հոդվածում նշված ճանապարհներին, 2018թ. մայիսին ամբողջությամբ գրավված չէր ադրբեջանական ուժերի կողմից: Սակայն «Պլանետ լաբս»-ի թարմ լուսանկարները, որոնցում երևում են նոր ճանապարհներ, ցույց են տալիս, որ սարը հիմա գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ամռան և վաղ աշնան ընթացքում Ադրբեջանը փոխադրել է զորքերը այս նոր դիրքերում՝ սարի երկայնքով, որը վերահսկում է այս տարածաշրջանում Հայաստանի պաշտպանության առաջին գիծը և կենսական նշանակություն ունեցող հայկական ռազմական ճանապարհը:  Տարածաշրջանի արբանյակային լուսանկարները վկայում են, որ ոչ այնքան կարևոր մարտավարական նշանակություն ունեցող այդ բարձունքը որոշ ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել է 2018թ օգոստոսին կամ սեպտեմբերին: Բացի դրանից, Ադրբեջանը կառուցել է նոր խրամատներ, և ունի դեպի հայկական կողմ տանող ճանապարհներ:

Արբանյակային լուսանկարներում նաև երևում է, որ Ադրբեջանը կառուցել է նոր ճանապարհներ դեպի անանուն մարտավարական կետեր այն սարերի երկայնքով, որոնք տանում են դեպի Հայաստան և ռազմագիծ:

Սա նկատի ունենալով և հաշվի առնելով հակադիր խրամատներով լեռնային տեղանքը, հավանական է, որ կշարունակվեն նոր խրամատների և ճանապարհների կառուցումը և, հնարավոր է, կհանգեցնի դեպի հարավ հայկական դիրքերի տեղաշարժին: Այդ քայլը կարող է Հայաստանին դրդել լքել պաշտպանության գիծը՝ խոցելիության պատճառով: Փաստացի, մեկ նման դիրք, հնարավոր է, հայկական կողմն արդեն թողել է ադրբեջանական նոր զորաշարժերի պատճառով: Իրադարձությունների այս շրջադարձը կարող է նոր սպառնալիքի վերածվել, երբ գրավված չեզոք տարածքը վտանգ է ներկայացնում հայկական ենթակառուցվածքների և գյուղերի համար, ինչպես նաև հարց է բարձրացնում սահմանային տարածքների ռազմականացման հետ կապված Ադրբեջանի հետագա ծրագրերի մասին:

Քանի դեռ, երբ երկու երկրները ուժեր են կուտակում Նախիջևանի սահմանային շրջաններում, բարենպաստ դիրքեր գրավելու Ադրբեջանի վերջին շարունակական փորձերը կարող են բորբոքել երկու կովկասյան պետությունների միջև սառեցված հակամարտությունը, եզրափակում է Bellingcat-ի հոդվածագիրը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930