Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ից նոր ենք «պրծել», քաղաքացին ինչո՞ւ կուզենա ՀՀԿ-ին որպես ապագա իշխանություն տեսնել». Մարուքյան

Նոյեմբեր 15,2018 15:43

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նկատեց՝ որոշ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ապագա ընդդիմադիրներին «գրպանային» են համարում: «Ըստ ՀՀԿ-ի՝ ինքը միայն կարող է իրական ընդդիմություն լինել, բայց գոյություն ունի քաղաքագիտություն: Ընդդիմությունն ապագա իշխանությունն է, իսկ ՀՀ քաղաքացիները ՀՀԿ-ին չեն տեսնում որպես ապագա իշխանություն»,-նշեց նա:

Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ՝ ՀՀԿ-ից նոր ենք «պրծել կամ պրծնում». «Ուստի ինչպե՞ս կարող են ՀՀ քաղաքացիներն ուզենալ, որ ՀՀԿ-ն ապագա իշխանություն լինի: Էլ չնկարագրեմ, թե ՀՀԿ-ի կառավարման տարիներին ինչ է կատարվել: Նման քաղաքական միավորը չի կարող հավակնել լինել ապագա իշխանություն»:

Ապա Մարուքյանը հարցադրում արեց ՀՀԿ-ի՝ ընդդիմություն լինելու առնչությամբ. «Այդ ո՞ւմ պետք է ընդդիմախոսեն, Նիկոլ Փաշինյանի՞ն: Նա ճգնաժամային կառավարության ղեկավարն է: Այդպիսի կառավարությանն աջակցում են, ոչ թե ընդդիմախոսում: Մենք աջակցել ենք՝ տալով նախարար, խորհրդարանում կանխելով սաբոտաժները»:

Հարցին՝ ինչո՞ւ եք ՀՀԿ-ի դեմ հակաքարոզչություն անում, Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց. «Ես նման բան չեմ անում: Մեր քարոզարշավի ընթացքում հնարավորինս չենք անդրադառնալու ՀՀԿ-ին: Ներկայացնելու ենք մեր ծրագիրը: Խնդիրն այն է, որ երբ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում՝ այստեղ նստած էր որպես վարչապետի թեկնածու, ես ասելիքս ասել եմ նրա աչքերի մեջ նայելով: Իսկ ոմանք, որոնք այդ ժամանակ լռել էին, հիմա են սկսել ինչ-որ բան ասել»:

Հիշեցնենք, որ արտահերթ ԱԺ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի իննին:

Ուղիղ։ Էդմոն Մարուքյանը սպասվելիք ընտրությունների եւ ՀՀԿ-ի մասին

Gepostet von Aravot am Mittwoch, 14. November 2018

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930