Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները փակել են Ռուբինյանց փողոցը

Նոյեմբեր 19,2018 21:21

Նոյեմբերի 19-ին  ժամը 18-ից մինչև 20:30-ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  բնակիչները փակել էին Ռուբինյանց փողոցը, որի արդյունքում  կաթվածահար էր եղել երթևեկությունը։

Քաղաքացիները պահանջում էին, որ փողոցում վերնանցում կառուցվի կամ լուսացույց տեղադրվի։

Համայնքի բնակիչների խոսքով, տարիներ շարունակ Ռուբինյանց 2 շենքի հարևանությամբ գտնվող  փողոցում, լուսացույցի բացակայության պատճառով բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով անցորդները ստացել են մարմնական վնասվածքներ, նույնիսկ գրանցվել են  մահվան ելքով վրաերթի դեպքեր։

Բնակիչներից մեկը Aravot.am-ին հայտնեց, որ վրաերթի վերջին դեպքը տեղի է ունեցել 15 օր առաջ, որի արդյունքում՝ մայր և աղջիկ երաժշտական դպրոցից վերադառնալիս,  ավտովթարի պատճառով ստացել էին մարմնական վնասվածքներ, իսկ մեկ ամիս առաջ նույն անցումի վրա գրանցվել էր մահվան ելքով վրաերթ։

Նշենք, որ այս անցումից են օգտվում նաև Մ․ Մանուշյանի անվան N48 դպրոցի աշակերտներն ու Ղ․ Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները, և բնակիչների խոսքով՝ ուսուցչական կազմն ու ծնողները տարիներ շարունակ դիմել են պատկան մարմիններին՝ վերգետնյա անցում կառուցելու կամ լուսացույց տեղադրելու  պահանջով։

Դեպքի վայրում էին նաև ոստիկանությունն ու  կարմիր բերետավորները,  որոնց հորդորով քաղաքացիները բացեցին փողոցը։

Սոնա Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930