Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը գլոբալ համավարակ է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Նոյեմբեր 23,2018 15:27

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երկլեզու ուղերձը Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա առթիվ (նոյեմբերի 25)

Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը գլոբալ համավարակ է։ Այն բարոյական ոտնձգություն է կանանց և աղջիկների նկատմամբ, ամոթի դրոշմ՝ բոլոր հասարակությունների վրա և լուրջ խոչընդոտ ներառական, հավասարական և կայուն զարգացման համար։ Իր հիմքում, կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը հարգանքի խորը բացակայության դրսևորում է․ տղամարդկանց չգիտակցումը կանանց ներհատուկ հավասարության և արժանապատվության մասին։ Սա մարդու հիմնարար իրավունքների հարց է։

Բռնությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ ընտանեկան բռնությունից մինչև թրաֆիքինգ, կոնֆլիկտի ժամանակ սեռական բնույթի բռնությունից մինչև երեխաների ամուսնություն, սեռական օրգանների խեղում ու կնասպանություն։ Այն վնասում է անհատներին և հեռահաս հետևանքներ է թողնում ընտանիքների և հասարակության վրա։ Սա նաև խորը քաղաքական խնդիր է։ Կանանց հանդեպ բռնությունը կապված է մեր հասարակություններում իշխանության և կառավարման ավելի լայն խնդիրների հետ։ Մենք ապրում ենք տղամարդկային գերակշիռ հասարակության մեջ։ Կանայք զոհ են դառնում բռնությանը նրանց բազմաթիվ անհավասար պայմանների մեջ պահելու հետևանքով։

Անցյալ տարի բռնության դրսևորումներից մեկի հանդեպ աճել է ուշադրությունը։ Կանանց մեծամասնությունը սեռական ոտնձգության է ենթարկվում իրենց կյանքի որևիցե պահին։ Տարբեր տարածաշրջաններից և տարբեր զբաղմունքի տեր կանանց կողմից հանրայնացված բացահայտումների աճող թիվը ի հայտ է բերում խնդրի լրջությունը՝ ցույց տալով կանանց շարժումների ապշեցուցիչ ուժը՝ ուղղված ամենուր ոտնձգությունների ու բռնությունների վերացման համար գործողություններին և իրազեկության բարձրացմանը։

Այս տարի Կանանց և աղջիկների հանդեպ բռնության դեմ ուղղված ՄԱԿ-ի «ՄԻԱՆԱՆՔ» գլոբալ քարոզարշավը նշանավորում է մեր աջակցությունը բռնությունից տուժածներին ու ջատագովներին և կրում է «Ներկիր աշխարհը նարնջագույն. #ԻնձԷլԼսիր» խորագիրը։ Նարնջագույնը՝ միասնականություն խորհրդանշող գույնն է, իսկ «ԻնձԷլԼսիր» հեշթեգը՝ հստակ ուղերձ. կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը պետք է վերանա հիմա, և մենք բոլորս պետք է մեր դերն ունենանք այդ հարցում։

Նույն ուղերձն ընկած է ԵՄ-ՄԱԿ «Spotlight Initiative»-ի հիմքում։ 500 մլն եվրո արժողությամբ ծրագրով նախատեսված է զարգացնել բռնությունից տուժած անձանց կարողությունները և խրախուսել նրանց դառնալու փոփոխության կրողն իրենց տանը, հասարակության մեջ և երկրում։ Մինչդեռ այս նախնական ներդրումը վճռորոշ է, այն քիչ է եղած կարիքի հետ համեմատ։ Այս ներդրումը պետք է համարել որպես սկզբնային ֆինանսավորում գլոբալ շարժման համար։ Քանի դեռ մեր հասարակության կեսը կազմող կանայք և աղջիկները չեն ապրում առանց վախի, բռնության և ամենօրյա վտանգի, չենք կարող իրապես ասել, որ ապրում ենք արդար և հավասար աշխարհում։

UN Armenia – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930