Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի լողորդները կմասնակցեն կարճ լողուղյակների աշխարհի առաջնությանը

Նոյեմբեր 24,2018 20:49

Հայաստանի չորս լողորդներ՝ Արթուր Բարսեղյանը, Վովա Մամիկոնյանը, Անի Պողոսյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը, դեկտեմբերի 7-ին կմեկնի Չինաստան, որտեղ անցկացվելու են  25 մետր երկարությամբ լողավազաններում աշխարհի առաջնությանը:

Հայաստանի լողորդների առաջատար Արթուր Բարսեղյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը մասնակցելու է իր նախասիրած 50 մետր ազատ ոճ եւ 50 մետր դելֆին մրցաձեւերին եւ առնվազն կիսաեզրափակիչ փուլ անցնելու հույսեր ունի: Սակայն խոստանում է, որ կպայքարի նաեւ եզրափակչի համար: «Կաշխատեմ ռեկորդներս թարմացնել: Արգենտինայում ցույց տված արդյունքներիցս գոհ եմ, սակայն ձգտում եմ ավելիին, որպեսզի դրանք հետագայում օլիմպիական ուղեգիր դառնան: Բուն օլիմպիական վարկանիշային մրցումներն սկսվելու են եկող տարվա մարտ ամսից: Դրանց մասին շատ եմ մտածում, որովհետեւ այդ մեկնարկներն իմ համար անչափ կարեւոր են: Ինձ թվում է, որ օլիմպիական ուղեգիր նվաճելուն պատրաստ եմ: Այն էլ ոչ թե «B», այլ «A» կարգի»-ասաց մարզիկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930