Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 25,2018 11:30

Նրանց, ովքեր խոսում են այսօրվա երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ։

Այսօրվա երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով։

Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել եւ ստացել։

Թաշվյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հարթակը վայելում է միլիոնավոր մարդկանց վստահությունը։ Եւ այսպես լինելու է միշտ, որովհետեւ մենք սիրում ենք մեր ժողովրդին, հպարտանում ենք նրանով, խոնարհվում ենք նրա առաջ, ծառայում ենք նրան։

Այսօրվա երթը տեւել է 9.5 ժամ: Այս երթը դեռ շարունակվելու է երկար։ Եթե մտահոգված եք, սառը ցնցուղ ընդունեք։

Հ.Գ. Այսօրվա երթի տեսանյութերի դիտումները հատել է մեկ միլիոնը։ Նվազագույնը։

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ վարչապետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930