Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նման դեղ գրանցված չէ. պանիկա չգցել հասարակության մեջ. Արսեն Թորոսյան

Նոյեմբեր 25,2018 18:56 Share
Աջակցեք aravot.am-ին

Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, որ իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։ Տեղեկացնեմ, որ.

–Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։

–Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու և միայն 5-րդ օրը մահանալու հանգամանքը։

–Նման տեսահոլովակների տարածումը ունի ընդամենը մեկ նպատակ՝ տարածող էջի համար հանրաճանաչություն և լայքեր ապահովել։

–Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ։

-Եվ վերջապես, տարածե՛ք, թող բոլորն իմանան:

Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: