Լրահոս
Օրվա լրահոսը

Բարբարա Դևիսի հետ ՄԵՆՔ-ի անդամները քննարկել են քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի համար հավասար հնարավորությունների ստեղծման մասին հարցեր

Նոյեմբեր 25,2018 21:32

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրականացնելու է դիտորդական առաքելություն:

ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչներ Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Անժելա Խաչատրյանն ու Արտակ Զեյնալյանը երեկ հանդիպում են ունեցել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի քաղաքական վերլուծաբան Բարբարա Դևիսի հետ: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի համար հավասար հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև ազատ, արդար և օրինական ընտրությունների անցկացման մասին հարցեր:

Նշենք, որ առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին:

Դեկտեմբերի 9-ին դիտորդները դիտարկելու են ընտրական տեղամասերի բացումը, քվեարկությունը, քվեաթերթիկների հաշվումը ու արդյունքների ամփոփումը:

Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելու է ընտրությունների հաջորդ օրը: Ընտրական ողջ գործընթացի դիտարկումների վերաբերյալ վերջնական զեկույցը հրապարակվելու է ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930